Միջազգային07:43, 05 Նոյեմբեր 2015
ԱՄՆ-ն այլևս զենք-զինամթերքով չի օգնի Սիրիայի քրդական ուժերին

Միացյալ Նահանգներն այլևս զենք-զինամթերքով չի աջակցի Սիրիայում մարտնչող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG): Վերջինս հանդիսանում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը:
Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող «Բնական կայունություն» օպերացիայի խոսնակ գնդապետ Վարրենը: Բաղդադից տեսակամուրջի միջոցով Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից այսուհետև զենք-զինամթերք տրամադրվելու է միայն սիրիական «չափավոր» ընդդիմությանը՝ արաբների ղեկավարած ընդդիմադիր ուժերին:
«Հետայսու սա է լինելու մեր քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը, ի դեմս վարչապետ Դավութօղլու, մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զենքով տրամադրելու կապակցությամբ: Այժմ թուրքական լրատվամիջոցները YPG-ին զենքի տրամադրման դադարեցումը համարում են թուրքական կողմից գործադրած ջանքերի պտուղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |