Տարածաշրջան13:22, 05 Նոյեմբեր 2015
PKK-ն չեղարկել է ընտրություններից առաջ հայտարարած զինադադարը

«Քուրդիստանի համայնքների միությունը» (KCK) հայտարարություն է տարածել, որով չեղարկել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդհառաջ հայտարարած միակողմանի զինադադարը:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության` հայտարարության մեջ նշվում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) չի կարող երկարացնել գործողությունների դադարի շրջանը, քանի որ Թուրքիայի ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությունը ընտրություններից հետո էլ շարունակում է ռազմատենչ մարտավարությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր հաշտեցման գործընթաց (քրդերի հետ) սկսելու համար երկկողմանի կամք է հարկավոր և ուշադրություն հրավիրվում այն հանգամանքի վրա, որ ընտրություններից հետո էլ թուրքական կառավարությունը շարունակում է նույն տեմպերով ռազմական գործողություններ իրականացնել ՔԲԿ-ի դեմ:
«Նոր զինադադար կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ թուրքական պետությունում քրդական հարցը լուծելու կամք կցուցաբերվի և բանակցություններ կնախաձեռնվեն: Հակառակ դեպքում ո՛չ զինադադար կլինի, ո՛չ էլ քրդական հարցի լուծման արդյունք»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |