Մշակութային09:22, 05 Նոյեմբեր 2015
Արա Գյուլերի լուսանկարների համապարփակ ցուցադրությունը` «Ֆոտոստամբուլի» շրջանակներում

Ստամբուլում այս օրերին ընթանում է մինչ օրս այս քաղաքում կազմակերպված ամենալայնամասշտաբ լուսանկարչական միջոցառումը՝ Բեշիքթաշի երկրորդ միջազգային լուսանկարչական փառատոնը, որը նաև հայտնի է «Ֆոտոստամբուլ» անվամբ: Բեշիքթաշի թաղապետարանի պաշտոնական կայքի՝ «Besiktas.bel.tr»-ի համաձայն՝ փառատոնին մասնակցում են շուրջ 60 լուսանկարիչներ` ԱՄՆ-ից, Ասիայից , Եվրոպայից և Թուրքիայից:
Բեշիքթաշի թաղապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: Փառատոնը կազմակերպվել է անմիջապես քաղաքի փողոցներում ու հրապարակներում՝ բաց երկնքի տակ, ինչպես նաև՝ Օրթաքյոյի մանկատանն ու մշակույթի կենտրոնում:
Ըստ աղբյուրի՝ «Ֆոտոստամբուլ 2» փառատոնի շրջանակներում նախատեսված են 48 ցուցահանդես, 15 կլոր սեղան և քննարկում, 80 լուսանկարչական ցուցադրություն և մի շարք այլ մշակութային միջոցառումներ:
«Ֆոտոստամբուլ»-ի հիմնական թեման այս տարի «Այլ կյանքեր»-ն է: Ցուցադրություններից մեկը ներկայացված է Բեշիքթաշի Բահչեշեհիր համալսարանի հարևան փողոցում՝ բացօթյա պայմաններում և հատուկ վագոններում:
«Հյուրիյեթ»-ի սյունակագիր Դողան Հըզլանի վկայությամբ՝ փողոցի անմիջապես մուտքի մոտ տեղադրված է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մի քանի մետր բարձրությամբ, փայտից կառուցված հսկայական պատկերը: Իսկ փողոցում ցուցադրված է Գյուլերի «Կորուսյալ Ստամբուլ» խորագրով լուսանկարների շարքը՝ Ստամբուլի համայնապատկերներով:
Բեշիքթաշի պաշտոնակայքի տեղեկացմամբ՝ «Հարգանք վարպետներին» նախաձեռնության շրջանակներում այս տարի փառատոնի ընթացքում հատկապես ուրույն տեղ է հատկացվել Արա Գյուլերին: Բացի այն, որ կազմակերպված համապարփակ ցուցահանդեսում կարելի է դիտել նաև Գյուլերի մինչ այս անհայտ, չցուցադրված աշխատանքները, Գյուլերի լուսանկարի վերաբերյալ նաև հատուկ ժողով -քննարկում է կազմակերպվել:
Բացի այս, ներկայացված են լուսանկարիչներ Սինան Քըլըչի, Սերքան Չոլաքի, Սըթքը Քյոսեմենի, Ժոզեֆ Կուդելկայի աշխատանքները՝ պատերազմների, դրանց թողած հետևանքների ու ազդեցությունների, ավերակների և նմանատիպ թեմաներով աշխատանքները: Բեշիքթաշյան այս ցուցադրության շրջանակներում արծարծվում են նաև կանանց իրավունքներին, նրանց հասարակական դիրքին առնչվող թեմաներ:
Ցուցահանդեսում տեղ է գտել նաև Դիանա Մարկոսյանի՝ հայ ծերունուն պատկերող լուսանկարը, որը ազգայնական թեմաներով նրա աշխատանքների խորհրդանիշն է:
Նշենք, որ «Ֆոտոստամբուլ 2»-ին մասնակցել են շուրջ քսան այլազգի ականավոր լուսանկարիչներ, որոնց թվում՝ Ժոզեֆ Կուդելկան, Անդերս Պետերսենը, Աթթա Քիմը, Ստենլի Գրինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |