Քաղաքական09:24, 05 Նոյեմբեր 2015
Թուրքական իշխանությունները բանակցություններ են սկսում նոր սահմանադրության վերաբերյալ
Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակելուց անմիջապես հետո վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) քաղաքական կուսակցությունների հետ սկսում է նախագահական համակարգ նախատեսող նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ բանակցությունները:
Ըստ թուրքական «Mİlliyet» թերթի կայքի` ԱԶԿ-ն նոր սահմանադրության նախագիծն արդեն ներկայացրել է այդ նպատակով ստեղծված «Սահմանադրության համաձայնության կոմիտեին»:
Աղբյուրը նշում է, որ այս անգամ ԱԶԿ-ն խորհրդարանական մյուս 3 կուսակցությունների հետ ընդհանուր համաձայնության փոխարեն նախատեսում է համաձայնության գալ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հետ: Նշվում է, որ երկու կուսակցությունների պատգամավորները ընդհանուր թիվը մեջլիսում է 451 է (սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դենլու համար անհրաժեշտ է 330 պատգամավորի հավանություն) , ինչը թույլ կտա բավարար աջակցություն ապահովել սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
ԺՀԿ-ի` նոր սահմանադրությանը դրական չարձագանքելու դեպքում միայն առաջարկություն կուղարկվի մյուս կուսակցություններին:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում ընդունվելիք մոդելը չի նմանվելու ոչ ԱՄՆ-ի նախագահական, ոչ էլ Ֆրանսիայի կիսնախագահական մոդելին, այլ հարմարեցված կլինի Թուրքիայի առանձնահատկություններին:
Թուրքական նախագահական մոդելի հիմնական առանձնահատկությունները հետևյան են լինելու.
-Նախագահը կընտրվի 2 անգամ` 5 տարի ժամկետով:
-Նախագահը կհաստատի օրենքները, որոնք կարող է հետ ուղարկել խորհրդարան, ինչպես նաև սահմանադրությանը հակասելու դեպքում` դրանց չեղարկման պահանջով դիմել սահմանադրական դատարան:
-Նախագահը լինելու է զինված ուժերի գերագույն հրամանատարը:
-Բարձրաստիճան պետական պաշտոնյաները նշանակվելու են նախագահի կողմից:
-Նախագահը կարող է նշանակել կամ ազատել նախարարներին առանց խորհրդարանի հավանության: Նոր գումարման խորհրդարանի պատգամավորները չեն կարող նախարար դառնալ: Նախարարներն այսուհետ հաշվետու են լինելու անմիջապես նախագահին:
-Նախագահն անհրաժեշտության դեպքում տարբեր հարցերի վերաբերյալ կարող է նախագահական հրամանագիր հրապարակել:
-Նախագահը չի կարող պաշտոնանկ արվել, քանի որ պատասխանատու է լինելու միայն ժողովրդի առջև:
Նոր սահմանադրությունը զգալի փոփոխություններ է նախատեսում նաև դատական համակարգում, որոնցից են զինվորական և քաղաքացիական դատարանների միավորումը, բարձրագույն քրեական և վարչական դատարանների միավորումը և այլն:
Նշվում է նաև, որ նոր սահմանադրության հիմքերը լինելու են «ազատությունը» «հավասարությունը» և «արդարությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |