Տնտեսական13:23, 05 Նոյեմբեր 2015
Թուրքիայում ներգնա տուրիզմը նկատելի անկում է ապրել

2015թ. Թուրքիայում գրանցվել է ներգնա տուրիզմի նկատելի պասիվացում: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ այս տարին Թուրքիայի համար նպաստավոր չի եղել և արտագնա, ոչ էլ ներգնա տուրիզմի տեսակետից:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2015թ. ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ներգնա տուրիզմի ակտիվությունը նվազել է 17 տոկոսով: Ըստ նշյալ աղբյուրի՝ ապրիլ-մայիս-հունիս եռամսյակում ընդհանուր առմամբ Թուրքիայի ներսում ճանապարհորդել է 10.372.000 մարդ, որոնց կողմից մեկ կամ մի քանի օրվա համար հյուրանոցներում կատարված ամրագրումների ընդհանուր թիվը կազմել է 13 մլն:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը նաև պարզել է, որ երկրի ներսում ճանապարհորդողների 65 տոկոսը նպատակ է ունեցել այցելել հարազատներին ու ընկերներին, 7.7 տոկոսը ճանապարհորդել է բուժման, իսկ 17 տոկոսը՝ զվարճանալու, շրջելու, հանգստանալու նպատակով: Նշվում է նաև, որ երկրի ներսում շրջագայող զբոսաշրջիկների 92.1 տոկոսը գիշերելու համար նախընտրել է բարեկամների, ծանոթների, ընկերներ տները: Եվ միայն 7.9 տոկոսն է նախապատվություն տվել հյուրանոցներին:
Նվազել է նաև ներգնա զբոսաշրջության ապահոված եկամտի ծավալը: 2014թ. նույն եռամսյակի համեմատ այս ոլորտի եկամուտը նվազել է 6.7 տոկոսով՝ կազմելով 4.38 մլրդ լիրա ( մոտ 1.56 մլրդ դոլար): Նշված գումարի 91.6 տոկոսը կազմել են անհատական, ինքնուրույն ճանապարհորդող քաղաքացիների ծախսած գումարները, իսկ 8.4 տոկոսը՝ տուրիստական ընկերությունների հետ ճանապարհորդողների ծախսած գումարները: Այսպիսով, ապրիլ-հունիս ամիսներին Թուրքիայի սահմանների ներսում ճանապարհորդած յուրաքանչյուր քաղաքացի միջինում ծախսել է 336 լիրա (մոտ 120 դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |