Տարածաշրջան12:40, 06 Նոյեմբեր 2015
Անթալիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով 20 հոգի բերման է ենթարկվել

Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա և Մանավգաթ բնակավայրերում Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները իրականացրել են օպերացիա` բերման ենթարկելով 20 հոգու:
Ինչպես հայտնում է թուրքական «haberler» լրատվական կայքը բերման ենթարկվածները կասկածվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նշյալ օպերացիան իրականացվել է Անթալիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովից առաջ:
Բերման ենթարկվածների շարքում կա 2 կին, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկու անձ:
Ենթադրվում է, որ նրանք կապի մեջ են եղել Սիրիայում և Իրաքում կռվող ԻՊ-ի զինյալների հետ:Թուրք ուժայինները առգրավել են ԻՊ-ին պատկանող փաստաթղթեր և CD-ներ: Բերման ենթարկվածներ ուղարկվել են հարցաքննության:
Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու նշյալ գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |