Տարածաշրջան09:38, 06 Նոյեմբեր 2015
Հայկական և ասորական կազմակերպությունները դժգոհել են Սիրիայի հյուսիսում PYD-ի գործունեությունից

Սիրիայի հայկական և ասորական 18 կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց դժգոհությունն են հայտնել երկրի հիմնականում քրդաբնակ հյուսիս-արևելքում` Հասաքե նահանգում, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) և նրա ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ջոկատների» (ԺՊՋ-YPG) գործողությունների կապակցությամբ:
Հայտարարության մեջ ինքնավարություն հայտարարած քրդաբնակ շրջանի կառավարումն իրականացնող PYD-ին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների, մասնավոր գույքեր բռնագրավելու, բռնությամբ զինվորագրելու, անարդար հարկեր սահմանելու, եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրերին միջամտելու մեջ:
«CNN Turk»-ը, հղում անելով հայկական «Agos»-ին, գրում է, որ ըստ հայտարարության` վերջին շրջանում YPG-ն «փախստականների լքյալ գույքեր» անվանման տակ ասորի գաղթականների, որոնք ստիպված են եղել տեղափոխվել երկրի ավելի անվտանգ տարածքներ, գույքերի վերաբերյալ բռնագրավման որոշումներ է կայացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |