• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Մայիս, 2025
Ուրբաթ 06:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:07, 07 Նոյեմբեր 2015

Հոլանդիայի վարչապետ. «Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու»

Հոլանդիայի վարչապետ. «Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու»

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են:

Հոլանդիայի ընդդիմադիր կուսակցությունները ընդգծում են, որ  ժողովրդավարության սկզբունքների ու մարդու հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում հետզհետե ավելի է վատանում և զգուշացնում, որ Թուրքիան չպետք է իր եվրաանդամակցությունը սակարկումների թեմա դարձնի:

Հոլանդիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Անկարայի հետ շարունակվում են բանակցությունները՝ փախստականներին վրանային քաղաքներում ապաստան տալու և նրանց մուտքը Եվրոպա արգելելու ուղղությամբ: Ռյուտեն նշել է, որ ԵՄ-ն պատրատ է տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, նաև ապահովել վիզաների համակարգի դյուրացում: Սակայն, ըստ նրա, այս խնդիրներից բացի ԵՄ անդամակցության հարցում որևէ այլ զիջում Թուրքիայի համար չի արվելու:

Աղբյուրի վկայությամբ՝ Հոլանդիայի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն իսկ Թուրքիայի համար արված զիջում են համարում այն հանգամանքը, որ  Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի ընտրությունների պատճառով: Ըստ աղբյուրի՝ այս զեկույցում ԵՄ-ն քննադատում է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա վիճակը:

Նշվում է նաև, որ հոլանդական մամուլը ևս խիստ է արտահայտվում Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, լրագրող և իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանն իր մի հոդվածում նշել է, որ «սարսափ տարածող և դասական բռնապետի վարք ցուցաբերող Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որպես «ժողովրդավարության սպանություն» որակող լրագրողը առաջարկում է. «Անկարային այլևս որպես դաշնակից մի ընկալեք: Վերանայեք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:

Իսկ Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունը» ընդհանրապես գտնում է, որ Թուրքիան ԵՄ –ում չի կարող տեղ ունենալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
14:18, 07 մայ
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Իսրայելական մամուլ․ Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան
11:40, 05 մայ
Իսրայելական մամուլ․ Թուրքիայի պատճառով Նեթանյահուն չեղարկել է իր այցն Ադրբեջան

Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:

Լեհաստանի փոխարտգործնախարար. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում»
13:48, 02 մայ
Լեհաստանի փոխարտգործնախարար. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում»

Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։

Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի
Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր
Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

<Նախ.Հաջ.>
Մայիս 2025
երկերքչրքհնգուրբշբթկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}