Տարածաշրջան10:01, 09 Նոյեմբեր 2015
Էրդողանը Աբդուլ Համիդի սուլթանական պալատը կդարձնի իր աշխատանքային գրասենյակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլ քաղաքում գտնվող Յըլդըզ պալատը կարող է դարձնել իր աշխատանքային գրասենյակը: Ինչպես փոխանցում է, թուրքական «rotahaber» լրատվամիջոցը, Յըլդըզ պալատը, ժամանակին հանդիսանում էր Օսմանյան կայսրության արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (1876-1909) սուլթանական պալատը:
Էրդողանը նախատեսում է օսմանյան պալատն օգտագործել արտասահմանցի և տեղական պատվավոր հյուրերի ընդունելության համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ նույն այդ Յըլդըզ պալատում էր վերջերս Թուրքիայի նախագահը հյուրընկալել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրան բազմել տվել օսմանական շքեղ գահին, ինչը հեգնական քննարկումների տեղիք էր տվել:
Յըլդըզ պալատը կառուցել է Օսմանյան կայսրության Սելիմ 3րդ (1761-1807) սուլթանը: Վերջինս այն կառուցել էր իր մոր` Միհրիշանի համար: Պալատը ենթարկվել է թալանի, երբ 1909թ. մարտի 31-ին Աբդուլ Համիդը գահազրկվեց և իշխանության եկան երիտթուրքերը: Համիդի կառավարման ժամանակ պալատում եղել է մզկիթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |