Տարածաշրջան07:52, 09 Նոյեմբեր 2015
Թուրք-քրդական զինված բախում, կան վիրավոր ոստիկաններ

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայիններըը կրակ են բացել ճանապարհով անցնող ոստիկանական մեքենայի վրա: Ըստ թուրքական «beserhaber» լրատվակայքի` հարձակման հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան: Քուրդ գրոհայինները ոստիկանների վրա կրակ են բացել այն բանից հետո, երբ ճանապարհի վրա պայթել էր իրենց կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկը:
Նշվում է, որ Նուսայբինի Միթանի պողոտայում դիմակավորված զինյալներն այդժամ անցնող ավտոմեքենաները կանգնեցրել են և դրանցով բարիկանդներ կազմել: Նրանք նաև ոչնչացրել են ճանապարհի վրա տեղադրված տեսախցիկները: Դեպքի վայր են ժամանել զրահապատ մեքենաներ: PKK-ականները փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ սկսվել է լայնամաշտաբ օպերացիա:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ վիրավորված ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, համաձայն որի, Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում, թուրքական ուժերի կողմից իրականացված օպերացիայի ընթացքում սպանվել է PKK-ի 11 զինյալ, ևս 2 զինյալ սպանվել է Շըրնաքում ու Դիարբեքիրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |