Տնտեսական09:18, 09 Նոյեմբեր 2015
Ռուս զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ մեկնել Թուրքիա

Հոկտեմբերի 31–ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո ռուս զբոսաշրջիկները սկսել են հանգստի համար նախապատվություն տալ Թուրքիային: Այս մասին տեեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրների պատճառով վերջին շրջանում ռուսները կտրուկ նվազեցրել էին Թուրքիա այցելությունները, ինչի պատճառով զբոսաշրջության հայտնի կենտրոն հանդիսացող Անթալիան, օրինակ, 5 մլրդ. դոլարի «վնաս էր կրել»:
Աղբյուրի հավաստմամբ՝ տուր-օպերատորները վերջին իրադարձություններից հետո մատչելի գնով հանգստյան վայրեր փնտրող ռուս զբոսաշրջիկներին կրկին սկսել են առաջարկել զբոսաշրջային տուրեր դեպի Թուրքիայի տարբեր քաղաքներ: Ռուսաստանի վարչապետի օգնական Դմիտրի Դվորկովիչը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ավելի վաղ դեպի Եգիպտոս ինքնաթիռի տոմսեր գնած Ռուսաստանի քաղաքացիների 20-30 տոկոսը վերադարձնում է տոմսեը՝ փոխարենը նախընտրելով մեկնել Թուրքիա: Իսկ մնացած մասը կամ հետաձգում է արձակուրդը, կամ ընդհանրապես նախընտրում հետ վերցնել գումարը:
Շարմ Էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանը շարունակում է դատարկ ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ այնտեղ գտնվող շուրջ 80.000 ռուս զբոսաշրջիկներին Ռուսաստան վերադարձնելու համար: Նշվում է նաև, որ մինչ այժմ արդեն 1200 ռուս զբոսաշրջիկ է Եգիպտոսից վերադարձել: Այս թռիչքների ժամանակ ուղևորներին արգելվում է իրենց հետ ճամպրուկներ վերցնել: Դրանք պետք է Ռուսաստան ուղարկվեն ավելի ուշ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |