Տարածաշրջան08:54, 09 Նոյեմբեր 2015
Սորոսը Թուրքիային առաջարկել է Սիրիայի փախստականների հետ կապված իր ծրագիրը

Եռօրյա այցով Թուրքիայում գտնվող «Սորոս» հիմնադրամի նախագահ, միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր Ջորջ Սորոսը հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնյաների հետ, որոնցում քննարկել է սիրիացի փախստականների խնդիրը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Թուրքիայում սկսել են քննարկել Սորոսի` փախստականների խնդիր լուծմանը միտված «6 քայլ» անվանումով ծրագրային առաջարկը: Վերջինս, Թուրքիայում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ պետք է ընկալել այս խնդրի լրջությունը` փախստականների հարցն անվանելով այնպիսի խնդիր, որը կարող է կազմալուծել Եվրամիությունը:
Սորոսը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում ապաստանած փախստականների թիվն արդեն մոտենում է 2.5 միլիոնին, նշել է, որ տարեկան 11մլրդ եվրոյի հասնող ծախսերը, որոնք այժմ կատարում է Թուրքիան, պետք է փախհատուցվի Եվրամիության (ԵՄ) կողմից:
Սորոսը նշել է, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունենում ԵՄ երկրների ղեկավարների հետ և առաջարկում իր «6 քայլ» ծրագիրը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է սիրիացի փախստականների մնալը իրենց գտնվելու վայրում մինչև եվրոպական որևէ երկրից ընդունման հրավեր ստանան: Այս ծրագիրը նախատեսում է Թուրքիայից բացի փախստականների տեղակայման վայրեր հիմնել նաև Սիրիային սահմանակից Լիբանանում ու Հորդանանում, իսկ այնտեղից փախստականների տվյալներն ուղարկել Եվրոպա: Եվրոպական որևէ երկրից ընդունման հրավեր գալուց հետո փախստականին հնարավորություն տալ անվտանգ կերպով տեղափոխվել այդ երկիր:
«Այս խուճապը վատ է ազդում և՛ փախստականների, և՛ հասարակության, և՛ իրավասուների վրա: Պատուհասային իրավիճակ է, մինչդեռ այս ճգնաժամը դեռևս սթափ չի գնահատվում: Այն կարող է կազմաքանդել անգամ Եվրամիությունը: ԵՄ-ը հայտարարել է, որ տարվա ընթացքում կարող է մինչև 1 մլն փախստական ընդունել: Այս քայլերը կատարելով, մարդկանց կարելի է ապահով վայրերում սպասեցնել: ԵՄ-ն չգիտի, թե որտեղից է գտնելու այդ ծախսերի համար պահանջվող գումարները: Այժմ սպասում ենք, որ ՄԱԿ-ը հաստատի բարեգործական կոնֆերանս անցկացնելու մեր ծրագիրը»,- նշել է Սորոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |