Տարածաշրջան13:56, 10 Նոյեմբեր 2015
Դիարբեքիրում 8-օրյա բախումների հետևանքով 1 ոստիկան և 6 բնակիչ է զոհվել

Դիրաբեքիրի Սիլվան շրջանում, որի 3 թաղամասերում արդեն 8-րդ օրն է պարետային ժամ է հայտարարված, թուրք ուժայինները շարունակում են գործողություններ իրականացնել: Երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ իրականացված գործողությունների ընթացքում ավերվում են թաղամասերի բնակելի տներն ու զոհվում խաղաղ բնակիչներ:
«Milliyet» թերթի կայքը գրում է, որ գործողությունների ընթացքում տեղի ունեցող բախումների ընթացքում սպանվել է մեկ ոստիկան ու ևս 6 քաղաքացի` չհստակեցնելով վերջինների` խաղաղ բնակիչ լինել կամ չլինելու հանգամանքը:
Այսօր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Չաղլար Դեմիրելն ու Ֆելեքնազ Ուջան ցանկացել են մուտք գործել փողոց դուրս գալու արգելք սահմանված թաղամասեր, սակայն ոստիկանությունն արգելել է նրանց` պատճառաբանելով, որ այնտեղ բախումներ են տեղի ունենում:
Նշենք, որ Սիլվանի 3 թաղամասերում պարետային ժամ էր հայտարարվել ՔԲԿ-ականների փորած խրամատները լցնելու տեղադրած բարիկադները հեռացնելու պատրվակով ոստիկանական ուժերի և հատուկ տեխնիկայի շրջան մուտք գործելուց առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |