Իրավական08:47, 12 Նոյեմբեր 2015
«CNNTurk»-ը տուգանվել է 240 000 դոլարով

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է «CNNTurk» հեռուստաընկերությանը` հաղորդումներից մեկի հյուրի հայտարարության համար:
Օրեր առաջ «CNNTurk» հեռուստաալիքով հեռարձակվող ամենավարկանշային հաղորդումներից մեկի` Ահմեթ Հաքանի հեղինակային «Չեզոք գոտի» հաղորդման հյուր Դիարբեքիրի իրավաբանների պալատի նախագահ Թահիր Էլչինը ուղիղ եթերում հայտարարել էր, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK) ահաբեկչական կազմակերպություն չէ:
Նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաստեսության բարձրագույն խորհուրդը վճռել է, որ «CNNTurk»-ը խախտել է «ահաբեկչության խրախուսումն ու ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչությունն արգելող» օրենքը:
Թուրքական «Hurriyet» պարբերականի հետ զրույցում հաղորդման հեղինակ և հաղորդավար Ահմեթ Հաքանն այս որոշումն անհեթեթ է համարել` ասելով. «Մենք չենք կարող նախապես իմանալ, թե ուղիղ եթերում հյուրը ինչ կասի: Ամեն ինչ կարելի է սպասել: Այս հարցում կարևորը նրա հետ չհամաձայնվելն ու հակադիր կարծիքներն էլ հնչեցնել է, ինչը և արեցինք ես ու մյուս հյուրերը: Ուստի այս տուգանքը ճիշտ չեմ համարում»:
Նշենք, որ տուգանքը կազմում է 700 հազար թուրքական լիրա, ինչը հավասարազոր է մոտ 240 000 դոլարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |