Քաղաքական13:25, 12 Նոյեմբեր 2015
Թուրք հրապարակախոս . «ԵՄ-ն վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին»

Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի կողմից կազմվող ամենամյա զեկույցն այս տարի հրապարակվեց 1 ամիս ուշացումով: Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ՝ զեկույցում խստորեն քննադատվել են Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարումն ու մամուլի և դատական համակարգի անազատությունը: Նախորդ 17 զեկույցների համեմատ հատկապես ընդարձակ և քննադատական բաժին է հատկացվել Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:
Հայտնի թուրք հրապարակախոս, «Taraf»-ի սյունակագիր Ջենգիզ Աքթարը ԵՄ զեկույցը համարել է «թույլ և սխալ»: Հրապարակախոսը նշել է, որ նախորդ բոլոր զեկույցներն էլ ճշտորեն արտացոլել են Թուրքիայում մարդու իրավունքների պատկերը և միշտ բացասական գնահատական են տվել: Իսկ այս տարվա զեկույցը, ըստ Աքթարի, նախորդներից ավելի թույլ է: Բացի այդ, պարբերաբար հետաձգվելու պատճառով զեկույցը այլևս հավատ չի ներշնշում և վստահելի չէ:
«Օրինակ զեկույցի 4-րդ էջում ասվում է, որ քաղաքական հարցերով բարեփոխումների ընթացքը դանդաղել է՝ հաճախակի ընտրությունների պատճառով: Սա նշանակում է. «եթե ընտրություններ են անցկացվում, բարեփոխումներ չեն կարող իրականացվել»: Դա շատ անհեթեթ միտք է և ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ-ի ավանդույթներին»:
«Taraf»-սյունակագիրն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ զեկույցում խոսվում է Թուրքիայում գրանցված «դրական զարգացումների մասին»: Աքթարը հիշեցնում է, որ վերջին երկու տարիներին քրդերի հետ կնքված զինադադարը արդեն խախտված է, ուստի ԵՄ-ն «դրական զարգացում է փնտրել»: Եվ որպես այդպիսին ներկայացվել է սիրիացի գաղթականների հարցում Թուրքիայի կողմից կիրառվող «բաց սահմանների» քաղաքականությունը: Հրապարակախոսն առաջ է քաշում այն կարծիքը, որ սա ԵՄ-ի կողմից գիտակցաբար կատարված քայլ է, իսկ Թուրքիայի նշյալ «դրական» քայլը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության կամ ժողովրդավարության հետ:
«Կարող ենք ասել, որ այս զեկույցով ԵՄ-ն քողարկված ձևով վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին: ԵՄ-ն փակեց Թուրքիայի անդամակցության գործը: Իսկ քանի որ Անկարայի իշխանություններն էլ մեծ ցանկություն չունեին, կարող ենք ասել, որ Թուրքիայի ԵՄ-ական ապագան խավարեց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |