Տարածաշրջան09:46, 12 Նոյեմբեր 2015
Քրդական ջոկատները սկսել են Շինջար քաղաքի ազատագրումը

Իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատները լայնամաշտաբ գործողություններ են սկսել՝ ազատագրելու Շինջար քաղաքը: Թուրքական «milliyet» թերթի կայքի փոխանցմամբ` քաղաքն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների վերահսկողության տակ:
Իրաքյան Քուրդիստանի տարածքային ղեկավարման (KBY) խորհուրդը, հաստատելով վերոնշյալ տեղեկությունը, նշել է, որ ազատագրման օպերացիային մասնակցում է 7.500 փեշմերգեյական: Հայտարարությունում նշվում է, որ եթե Շինջարը ազատագրվի ԻՊ-ի զինյալներից, ապա այնտեղ կստեղծվի անվտանգության գոտի: Քաղաքի ազատագրման ծրագիրը նախատեսվել էր իրականացնել 2015թ. նոյեմբերի 3-ին, սական դա տեղի չունեցավ KBY-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև եղած անհամաձայնության պատճառով:
ԻՊ-ի զինյալները հարձակվելով Փեշմերգայի դիրքերի վրա, 2014թ. օգոստոսի 4-ին իրենց վերահսկողության տակ էին վերցրել Շինջարը: Այդ ընթացքում ԻՊ-ականներն այնտեղ իրականացրել են եզդիների կոտորած: Սպանվել էր շուրջ 5.000 եզդի տղամարդ, իսկ հազարավոր կանայք՝ ենթարկվել ստրկության:
Տեղեկացնենք, որ «Փեշմերգե» քրդական զորաջոկատները մասնակցություն են ունեցել, 1961-1970թթ. և 1974-1975թթ. առաջին և երկրորդ քուրդ-իրաքյան պատերազմին, 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |