Մշակութային08:37, 13 Նոյեմբեր 2015
Ցեղասպանության վերաբերյալ Անկարայում բացված ցուցահանդեսը դժգոհությունների պատճառ է դարձել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում բացված Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսի շուրջ թուրքական մամուլում ու քաղաքական որոշ շրջանակներում բարձրացած աղմուկը շարունակվում է:
Իշխանամետ «Sabah» թերթի կայքը գրում է, որ շատ քաղաքացիներ Չանքայա շրջանի իշխանությունների կողմից նման ցուցահանդեսի համար թույլտվություն տրամադրելը դավաճանություն են համարում: Իսկ Չանքայայի փոխհամայնքապետ Նաֆիզ Քայայի թվիթերյան գրառումը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել: Նա մասնավորապես գրել է. «Մենք հպարտ ենք այս ցուցահանդեսը հյուրընկալելու համար»:
Նշենք, որ այս առիթով Անկարայի հայատյաց քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը էլ Twitter-ում հետևյալ գրառումն էր արել. «Ամոթ Չանքայայի իշխանություններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդես է բացվել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն»:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը կատարվել է նոյեմեբրի 4-ին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի Քոնյայի պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ: Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
«Վկայություններ մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպես Դիլդիլյան ընտանիքի պատմությունը, այնպես էլ Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության ժամանակներում Անատոլիայում բնակվող հայերի կյանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանությունն ու գաղթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |