Տարածաշրջան14:20, 13 Նոյեմբեր 2015
Դավութօղլուն անդրադարձել է Սիլվանում 11 օր շարունակվող բախումներին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Կրոնական գործերի վարչություն կատարած աշխատանքային այցի ավարտին լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում արդեն 11 օր շարունակվող բախումներին և հայտարարված պարետային ժամին:
Դավութօղլուն նշել է, որ «Թուրքիայի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսի տարածքի վրա հասարակական կարգ» հաստատելու համար իրականացվող գործողությունները շարունակվելու են»:
«Ոչ ոք թող չփորձի շոու կազմակերպել: Մենք գիտենք, թե Սիլվանում որտեղ և ինչպիսի կուտակումներ (ռազմական-խմբ.) են արվել: Թող ոչ ոք կասկածի տակ չդնի մեր վճռականությունը:
Մենք շարունակելու ենք այդ գործողությունները այնքան ժամանակ, մինչև որ Սիլվանում և մնացած բոլոր նահանգներում ու բնակավայրերում հանգստություն հաստատվի»,- հայտարարել է Դավութօղլուն:
Վերջինս ավելացրել է նաև, որ, Սիլվանում գործողությունները վերջնական փուլում են:
Նշենք, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան (պատմ.-Տիգրանակերտ) շրջանի 3 թաղամասերում արդեն 11 օր շարունակվում է ոստկանության կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ գործողություն անցկացնելու պատրվակով հայտարարած պարետային ժամը: 11 օրերի ընթացում կատաղի բախումներ են տեղի ունենում մի կողմից թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ու զինվորական ստորաբաժանումների, մյուս կողմից Սիլվանում կենտրոնացած ՔԲԿ-ի զինյալների ու կառույցի երիտասարդական թևի` YDG-H-ի անդամների միջև: Սիլվանի վերոնշյալ 3 թաղամասերի մոտ կուտակվել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում`տանկեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |