Մշակութային10:11, 13 Նոյեմբեր 2015
Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի հայերի կոտորածների մասին

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ Դերսիմի Վանք գյուղի հայերի՝ 1937-38թթ. կոտորածների մասին: Ըստ «Özgur Gündem» թերթի կայքի տեղեկատվության՝ վավերագրական ֆիլմը կոչվում է «Վանքի երեխաները» և պատմում է Վանք գյուղի, այնտեղ բնակվող հայերի ու նրանց դաժան ճակատագրերի, տեղի պատմական հայկական վանական համալիրի մասին, որը ռմբակոծվել և ավերվել է 1938-ին: Ֆիլմի ռեժիսորը Նեզահաթ Գյունդողանն է: Ֆիլմում ներկայացված է նաև երեք տարբեր ազգերի և տարբեր կրոնների պատկանող երեք եղբայրների պատմությունը: Եղբայրներից ամեն մեկը ճակատագրի բերումով ապրել է տարբեր ինքնություններով՝ որպես հայ, թուրք և քուրդ: Նրանցից մեկը քրիստոնյա է, մյուսը՝ մուսուլման, երրորդը՝ ալևի: Այս պատմությունն իր ցուցադրում է Դերսիմի կոտորածների ողջ դառնությունը:
Լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշել է, որ Վանք գյուղն ու դարեդար այնտեղ բնակված հայերի պատմությունները բացահայտել է պատահաբար, երբ «Դերսիմի կորած աղջիկները» ծրագրի շրջանակներում որոնելիս է եղել դերսիմցի մի կորած հայ աղջկա ազգականներին:
Գյունդողանն ընդգծել է, որ հայերը Դերսիմի դարավոր բնակիչներն են եղել, սակայն այսօր այդ բնակավայրում հայեր գրեթե չկան: Բոլորը հեռացել են, բնակություն հաստատել Թուրքիայի կամ աշխարհի տարբեր ծայրերում:
Ըստ ռեժիսորի՝ «Վանքի երեխաները» ֆիլմի նպատակն է ցույց տալ 1938թ. տեղի ունեցած դժբախտությունները, թուրքական պետության վարած մարդասպան և ասիմիլացիոն քաղաքականությունը, ինչպես նաև պետությանն ու հանրությանը ստիպել առերեսվել անցյալի հետ:
Վավերագրական ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2016 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |