Միջազգային09:01, 14 Նոյեմբեր 2015
Աշխարհի լիդերները դատապարտում են Փարիզի ահաբեկչությունները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած զինված հարձակումների և պայթյունների առթիվ հայտարարել է, որ դրանք ակնհայտորեն ահաբեկչական գործողություններ են և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն Ֆրանսիայի հետ շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ:
Անգլիայի վարչապետ Դավիդ Քեմերոնը հետևյալ հայտարարությունն է տարածել.« Մենք մտքով և մեր աղոթքներով Ֆրանսիայի ժողովրդի հետ ենք: Ամեն ինչ կանենք՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»: Ֆրանսիային իր աջակցությունն է հայտնել նաև Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզի ահաբեկչությունների առթիվ տարածած իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ խոր ցավ է զգում տեղի ունեցածի համար: «Գերմանիայի բնակչությունն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացի ժողովրդին»,- ասել է Մերկելը:
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն տեղի ունեցածը բարբարասություն է անվանել:
Իտալիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլլանդին, իսկ վարչապետ Մատեո Ռենցին նշել է, որ Իտալիան լալիս է Փարիզի զոհերի համար:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադան ցավակցում և զորակցում է Ֆրանսիայի ժողովրդին և պատրաստ է ամեն կերպ օգնել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Փարիզում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների առթիվ ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Փարիզում տեղի ունեցած ստոր հարձակումների թիրախը ողջ մարդկությունն է: Թուրքիայի անունից խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները: Ահաբեկչության դեմ պայքարում մենք Ֆրանսիայի կողքին ենք: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և Ֆրանսիայի ժողովրդին»:
Ցավակցական և ահաբեկչությունը դատապարտող հաղորդագրություններով են հանդես եկել նաև Եվրամիության (ԵՄ), Եվրախորհրդարանի (ԵԽ), ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: ՄԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրությունում Փարիզի արյունահեղությունը բնութագրվել է որպես «վախկոտ և բարբարոս հարձակում»: Ֆրասիային և ֆրանսիացի ժողովրդին իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան –Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Մարտին Շուլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտերբերգը:
Համաշխարհային լիդերները միաբերան դատապարտել են Փարիզում շուրջ 150 խաղաղ բնակչի կյանք խլած ահաբեկչական գործողությունները և ընդգծել ահաբեկչության դեմ պայքարելու և Ֆրանսիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |