Տարածաշրջան07:12, 14 Նոյեմբեր 2015
Էրդողանը ցավակցական ելույթ է ունեցել Փարիզի ահաբեկչության առիթով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով ելույթ է ունեցել` իր և թուրք ժողովրդի անունից ցավակցություններ հղելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի ժողովրդին:
Ըստ «CNN Turk»-ի` Էրդողանը նշել է, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է ընդհանուր պայմանավորվածության գա ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ահաբեկչության դեմ պայքարը պետք է դիտարկվի առաջին պլանում»:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Փարիզի դեպքերի առիթով իրենք նույն զգացողություններն ունեն, ինչը զգում էին Անկարայի, Սուրուչի, Այնթապի, Դիարբեքիրի ու Շըրնաքի ահաբեկչությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ահաբեկիչները Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացրել են գրեթե միաժամանակյա 6-7 ահաբեկչական գործողություն: Ահաբեկչությանը նախնական տվյալներով զոհ է գնացել մոտ 150 խաղաղ բնակիչ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը:
Ահաբեկչական հարձակումներ ու պայթյուններ տեղի են ունեցել Ֆրանսիայի Ազգային մարզադաշտում (Stade de France), Փարիզի Բատակլան թատրոնում, Փարիզի առնվազն երկու սրճարաններում:
Նախագահ Օլանդը հայտարարել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |