Տարածաշրջան08:24, 14 Նոյեմբեր 2015
Թուրքիայի Նուսայբին շրջանում պարետային ժամ հայտարարվելուց հետո բախումներ են սկսվել

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին (պատմ. Մծբին) շրջանում նահանգապետարանի կողմից երեկ երեկոյան 21:00-ից սկսված պարետային ժամ է հայտարարվել: Ըստ թուրքական «mynet.com» լրատվական կայքի` պարետային ժամի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո շրջանի տարբեր թաղամասերում բախումներ են սկսվել թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:
Տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ բնակչության փողոց դուրս գալն արգելող պարետային ժամը հայտարարվում է երկրում ահաբեկչական համարվող PKK-ի անդամների դեմ իրականացվող գործողության ժամանակ բնակչության կյանքի և գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակչությունը, լսելով պարետային ժամի մասին նախօրոք արված հայտարարություները, շտապել է խանութներ` մի քանի օրվա սննդի պաշար գնելու: Բնակչության որոշ մասն էլ լքել է տները` մինչև բախումների ավարտը ապաստան փնտրելով այլ շրջաններում:
Նշենք, որ Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում էլ արդեն 12 օր շարունակվող պարետային ժամն ուղեկցվում է արյունալի բախումներով, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել և՛ քուրդ զինյալների, և՛ թուրք զինվորականների ու ոստիկանների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |