Տնտեսական08:32, 14 Նոյեմբեր 2015
Պուտինն անդրադարձել է «Թուրքական հոսք» գազատարի կարևորությանը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարևորությունից:
Թուրքական «haberler» լրատվակայքի փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ գազատարի կառուցումը բխում է թե Թուրքիայի և թե Ռուսաստանի շահերից:
«Չեմ կիսում այն կարծիքը, թե «Թուրքական հոսք»-ը կորցրել է իր արագությունը: Ուղղակի այդքան մեծ ծրագիրը միանգամից զարգացնել և ապահովել հնարավոր չէ: Կան կազմակերպչական, տեխնիկական, իրավական, տնտեսական հարցեր, որոնք մենք մեր թուրք գործընկերների հետ միասին պետք է լուծենք»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարը, որի միջոցով ռուսական գազը պետք է մատակարարվեր Եվրոպա, ժամանակավորապես սառեցվել է: Ռուսական կողմը հայտարարել էր, որ իրենք կվերսկեն բանակցություննները միայն Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Թուրքիայում կկազմվի նոր կառավարություն:
Իսկ Թուրքիայի Էներգերտիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը նշել էր հետյալը. «Ռուսները «BOTAŞ»-ի և «Gazprom»-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես մեկնակետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |