Տարածաշրջան09:08, 16 Նոյեմբեր 2015
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում քրդերի հետ բախումները շարունակվում են

Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգում, որը սահմանակից է Իրաքին ու Սիրիային, չեն դադարում բախումները քրդական ուժերի հետ: Վերոնշյալ նահանգի Իդիլ շրջանում վաղ առավոտյան զինված մարտեր են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների և թուրքական անվտանգության ուժերի միջև:
Ինչպես հայտնում է թուրքական «haberler» լրատվակայքը, թուրքական ուժերը մուտքեն գործել Իդիլ շրջանի Թուրգութ Օզալ թաղամաս, որտեղ քուրդ զինյալները խրամատներ էին փորել և դիրքավորվել: Բախումը տևել է 3 ժամ:
Թուրքական աղբյուրը վիրավորվածների և զոհերի մասին որևէ տեղեկություն առայժմ չի հաղորդում: Միայն նշվում է, որ երկու կողմերի միջև բախումները շարունակվում են Իդիլի Յենի թաղամասում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |