Միջազգային11:09, 16 Նոյեմբեր 2015
Փարիզի ահաբեկիչներից մեկը 2013-ին այցելած է եղել Թուրքիա

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ին միաժամանակ իրականացված ահաբեկչական հարձակման մասնակիցներից մեկը` Օմեր Իսմայիլ Մուստաֆան, 2013 թվականին մուտք գործած է եղել Թուրքիա:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ահաբեկիչը 2013-ին Թուրքիա այցելելուց որոշ ժամանակ անց մեկնել էր Ֆրանսիա: Թուրքիայի հետախուզության ծառայությունը Մուստաֆային կասկածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունը 2 անգամ՝ 2014 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի հունիսին, այդ անձի տվյալները փոխանցել է Ֆրանսիային և նոր տեղեկություններ պահանջել նրա մասին: Նշվում է, որ Ֆրանսիայի համապատասխան կառույցները Մուստաֆայի մասին տեղեկություն թուրքական անվտանգության մարմիններին այդպես էլ չեն տրամադրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |