Քաղաքական08:23, 16 Նոյեմբեր 2015
Օբաման և Էրդողանը համատեղ մեկնաբանել են իրենց հանդիպումը
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին և այս ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Էրդողանը նշել է, որ ավարտվել են իր «թանկագին բարեկամ» Օբամայի հետ պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող հանդիպումները: Էրդողաանը քննադատել է Փարիզի ահաբեկչությունը և համոզմունք հայտնել, որ մեղավորները արժանին կստանան:
Իսկ ԱՄՆ նախագահը նշել է, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի սպառնալիքների դեմ պայքարում ԱՄՆ-ի և կոալիցիայի մյուս անդամների համար հզոր դաշնակից է: «Որպես ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ՝ մենք համատեղ աշխատում ենք ուժգնացնել ԻՊ-ի նկատմամբ ճնշումը և Սիրիայում քաղաքական անցում ապահովել»,- շեշտել Օբաման՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի ընթացքում դաշնակիցները համաձայնության են եկել այն հարցում, որ անհրաժեշտ է կրկնապատկել այդ անցումն ապահովելուն ուղղված ջանքերը: Օբաման հայտնել նաև է, որ «G20» գագաթնաժողովի ընթացքում առաջնային են համաշխարհային տնտեսական խնդիրները, սակայն նախօրեին տեղի ունեցած փարիզյան հարձակումների թեման ևս անհրաժեշտաբար ընդգրկվել է օրակարգում:
«Ինչպես Անկարայի սարսափելի ահաբեկչության դեպքում, այնպես էլ այս դեպքում աղավաղված գաղափարախոսության հիման վրա անմեղ մարդկանց սպանություններն ուղղված են ոչ միայն Ֆրանսիայի ու Թուրքիայի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ», -ասել է Սպիտակ տան ղեկավարը: Հավաստիացրել է, որ իրենք կանգնած են ֆրանսիացի ժողովրդի կողքին և ամեն ինչ կանեն՝ ահաբեկչության կազմակերպիչներին պատժելու համար:
ԱՄՆ նախագահը նաև կարևորել է Էրդողանի հետ այս հանդիպումը՝ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին օտար զինյալների դեմ պայքարի և այդ գործընթացի ղեկավարման շարունակման տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |