Ցեղասպանություն07:35, 17 Նոյեմբեր 2015
1915-ի մասին առաջին թուրքական ֆիլմը Հոլիվուդում երեք մրցանակի է արժանացել
Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայցնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», Հոլիվուդում միանգամից 3 մրցանակի է արժանացել:
Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկության համաձայն՝ Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված ֆիլմի շնորհանդեսը կայացել է «Հոլիվուդյան 18-րդ ARPA միջազգային կինոփառատոնի» ընթացքում: Հոլիվուդյան «Egyptian Theatre»-ում տեղի ունեցած փառատոնի բացումը կատարվել է հենց «Կորուսյալ թռչուններ»-ով: Ռեժիսյորներ Արեն Փերդեջիի և Էլա Ալյամաչի ֆիլմը փառատոնում արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Արմին Թ. Վագների մարդասիրության մրցանակ»:
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցած կինոբեմադրիչներ Փերդեջին ու Ալյամաչը նշել են, որ այս ֆիլմով իրենք նպատակ ունեն նպաստելու մարդկության միավորմանը. «Մենք հավատում ենք, որ այս ֆիլմը կօգնի, որպեսզի միմյանց ավելի լավ հասկանանք և հույսով նայենք ապագային», - ընդգծել են նրանք:
Հոլիվուդյան ARPA միջազգային կինոփառատոնը» այս տարի հանդիսատեսին է ներկայացել պատերազմի, սփյուռքի, գաղթի և բազմամշակութային հասարակությունների մասին աշխատանքներով:
Նշենք, որ 1915թ.-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի՝ հայազգի Արեն Փերդեջիի և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչի հեղինակած «Կորուսյալ թռչունների» գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝ Մարիամի ու Պետոի՝ իրենց ընտանիքի որոնումների շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |