Ցեղասպանություն11:00, 17 Նոյեմբեր 2015
Թուրքիայում ծնված հրեա գրողը Էրդողանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, գրող Մեթին Արդիթին նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Մեթին Արդիթիի նամակը հրապարակվել է շվեյցարական ամենաընթերցվող «L’Hebdo» ամսագրում երկու լեզվով՝ ֆրանսերեն և թուրքերեն:
Նամակում հեղինակը նախ ընդգծում է, որ «մեծ քաղաքական գործչի» կարևոր բնութագրերից մեկն այն է, որ նա իրագործի ավելին, քան իրենից կարող են ակնկալել: Բարի կամքի դեսպանը կարծիք է հայտնում, որ Էրդողանի առջև ծառացած խնդիրների մեջ, թերևս, ամենակարևոր և առաջնայինը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Ըստ նամակի հեղինակի՝ Հայկական հարցի վերջնական ու ամբողջական կարգավորումն արմատապես կփոխի թե Թուրքիան, թե Եվրոպան և թե ողջ աշխարհը:
Հիշեցնելով, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները Էրդողանին շատ հզոր դիրքի են բերել, Արդիթին ընդգծում է. «Հիմա Թուրքիայի ապագան հնարավորինս ազդեցիկ ձևով կառուցելու համար դուք 100 օրվա չափ կարճ մի ժամանակահատված ունեք միայն: (Նապոլեոնից հետո այս թիվը սիմվոլիկ նշանակություն է ձեռք բերել)»:
Բարի կամքի դեսպանն ընդգծում է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ցյուրիխյան արձանագրությունների առկախված վիճակը և, որ ամենակարևորն է, Հայոց ցեղասպանության ժխտումը մեծ վնաս են հասցնում Թուրքիայի միջազգային հեղինակությանը և հատկապես այս պատճառով Թուրքիայի առաջ շարունակում են փակ մնալ Եվրամիության (ԵՄ) դռները:
Ըստ հեղինակի՝ կարելի է նաև դեպի կարգավորում գնալ փոքր քայլերով՝ բացելով սահմանները, հաստատել արձանագրությունները, ստեղծելով հանձնաժողով ու սպասելով նրանց ուսումնասիրությունների արդյունքներին:
«Բայց այսօր կատարվելիք ամենահամարձակ քայլը ցեղասպանության ճանաչումը կլինի: Այդ որոշումը Ձեզ մեծ փառք ու պատիվ կբերի»,- գրում է բարի կամքի դեսպանը:
«Թուրք ազգը կհիանա Ձեր ուժով և գթասրտությամբ: Եվրոպայում Ձեր այդ որոշումը մեծ աղմուկ կբարձրացնի,- շարունակում է Արդիթին: - Եվրոպայի աչքում հզոր առաջնորդ կդառնաք: Եվ վերջապես Թուրքիայի առաջ կբացվեն Եվրամիության դռները՝ ինչպես և վաղուց հարկ էր: Եվ, ի վերջո, ողջ աշխարհին կհիշեցնեք, որ իսլամը գթասրտության և խաղաղության կրոն է: Միլիոնավոր մարդիկ աշխարհում Ձեզ համար կաղոթեն: Այսպիսով, Դուք կհաստատեք, որ Թուրքիան և արևմուտքի, և արևելքի հզոր պետություններից է»:
Նշենք, որ 1945թ. Անկարայում՝ հրեական ընտանիքում ծնված Մեթին Արդիթին ապրում է Ժնևում, ունի Շվեյցարիայի և Թուրքիայի քաղաքացիություն: 2012թ. ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է բարի կամքի դեսպան, իսկ 2014թ.–ից նաև միջմշակութային երկխոսության դեսապան է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |