Տարածաշրջան07:32, 17 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է 13 քուրդ գրոհայինի սպանության մասին

Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական օդուժն իրականացրել է ռազմական օպերացիա՝ թիրախավորելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դիրքերը:
Թուրքական «Ihlal» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ նշյալ օպերացիայի ժամանակ սպանվել է 13 քուրդ գրոհային: Նշվում է, որ PKK-ի դեմ օպերացիաներ են իրականացվել Վան, Շընրանք, Սիիրթ, Աղրը նահանգների Էրչիս, Փերվանի և Համուր շրջաններում: Մասնավորապես Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում իրականացված օպերացիայի ընթացքում PKK-ի թաքստոցներից մեկում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ, արևային էներգիայի աղբյուր ստանալու սարք ու մի շարք փաստաթղթեր: Փերվանի շրջանում ձերբակալվել է 3 մարդ, որոնք կասկածվում էին PKK-ի հետ կապ ունենալու և օգնություն տրամադրելու մեջ: Էրչիս շրջանում էլ թուրքական ուժերn առգրավվել են PKK-ին պատկանող RPG-7 ականանետ, որսորդական հրացան, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |