Տնտեսական10:50, 18 Նոյեմբեր 2015
Թուրքիայում գործազրկությունը կրկին հատել է 10 տոկոսի սահմանը

Թուրքիայի վիճակագրական ծառայության (ԹՎԾ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսին Թուրքիայում գործազրկությունը հասել է 10.1 տոկոսի: Թուրքական «Habertürk» լրատվական կայքի տեղեկատվության համաձայն՝ ոչ գյուղատնտեսական ոլորտի գործազրկությունը աճել է 0.1 տոկոսով՝ կազմելով 12.4 տոկոս (նշենք, որ բոլոր զարգացած երկրներում որպես գործազրկության ցուցանիշ է ընդունվում հենց այս ոլորտում գրանցված ցուցանիշը):
Ըստ ստացված տվյալների՝ 2015թ. նշյալ ժամանակահատվածում 15 տարեկանից բարձր տարիքային խմբում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 114.000-ով՝ կազմելով 3.6 մլն, իսկ մասնավորապես 15-24 տարիքային խմբում գործազրկությունը 0.6 տոկոսով նվազել է՝ կազմելով 18.3 տոկոս: 15-64 տարիքային խմբում գործազրկության ցուցանիշի փոփոխություն չի գրանցվել, այս ցուցանիշը մնացել է նույնը՝ 10.3 տոկոս:
Նշվում է նաև, որ այս շրջանում աշխատանք ունեցողների 22.2 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, 19.3-ը՝ արդյունաբերության, 7.5-ը՝ շինարարության և 51 տոկոսը՝ սպասարկման ոլորտում: Նախորդ տարվա տվյալների համեմատ սպասարկման ոլորտում աշխատողների թիվն աճել է 0.6 տոկոսոսվ, գյուղատնտեսության ոլորտում՝ 0.1 տոկոսով, շինարարության ոլորտում որևէ փոոփոխություն չի գրանցվել, իսկ արդյունաբերության ոլորտում 0.7 տոկոսով նվազել է:
Նշենք , որ 2015թ. մարտից հետո Թուրքիայում գործազրկության տոկոսն առաջին անգամ է հատում 10 տոկոսի սահմանը: Մարտ ամսին գրանցվել էր գործազրկության 10.6 տոկոս, ինչից հետո՝ մինչև հուլիս այս ցուցանիշը չէր գերազանցել 9.8 տոկոսը: Իսկ այս տարվա ամենաբարձր գործազրկության ցուցանիշը գրանցվել էր հունվար (11.3 տոկոս) և փետրվար (11.2 տոկոս) ամիսներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |