Քաղաքական09:25, 19 Նոյեմբեր 2015
Ըստ «Transparency International»-ի՝ Թուրքիայի քաղաքական դաշտում կոռուպցիայի ռիսկը չափազանց մեծ է
Կոռուպցիայի դեմ պայքարի «Transparency International» միջազգային կազմակերպությունը հրապարակել է այս ոլորտում իր վերջին ուսումնասիրության արդյունքները: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ ըստ այդ ուսումնասիրության` Թուրքիան հայտնվել է կոռուպցիայի տեսանկյունից բավական ռիսկային «D» խմբում: Նշվում է, որ կազմակերպության կողմից երկրները ըստ իրենց կոռումպացվածության աստիճանի խմբավորվել են A, B, C, D, E, F խմբերում, ընդ որում, «A» խմբում ընդգրկված են ամենաքիչ կոռումպացված երկրները, իսկ F–ում ամենակոռումպացվածները:
Ըստ նշյալ հաշվետվության՝ Թուրքիայում ամենաքիչ կոռուպցիոն ռիսկ կա անահատական մակարդակում (C կատեգորիայի), իսկ ամենակոռումպացված ոլորտը քաղաքական և օպերացիոնալ ոլորտներն են: Այս ոլորտները, ըստ հաշվետվության, Թուրքիայում «չափազանց ռիսկային են»:
«Transparency International»-ի հաշվետվությունում արձանագրվել է նաև, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ- TBMM) որևէ կերպ չի վերահսկում և իրավունք չունի վերահսկելու երկրի պաշտպանության ոլորտում կատարվող ծախսերը:
«Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությունը գաղտնի է և հասարակության համար հասանելի չէ: Լրագրողները այս ոլորտի վերաբերյալ լուր կազմելիս կարող են ենթարկվել պատժամիջոցների՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Թուրքիայի Ազգային անվտանգության նախարարությունն իր բյուջեն կազմելիս այդ մասին չի զեկուցում ԹԱՄԺ-ին: Պաշտպանության ոլորտի եկամուտների դաշտը ևս թափանցիկ չէ»,-ասվում է հաշվետվության մեջ:
Նշենք նաև, որ Թուրքիայից բացի «D» խմբում են ընդգրկվել Բանգլադեշը, Մալազիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Թունիսը, Ինդոնեզիան և Ռուսաստանը: Իսկ ամենաքիչ կոռումպացված երկրներն են, ըստ «Transparency International»-ի հաշվետվության, Նոր Զելանդիան և Միացյալ Թագավորությունը (A խումբ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |