Տարածաշրջան11:38, 19 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը Բաքվում է

Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ըստ թուրքական «trthaber» լրատվամիջոցի` հանդիպման ժամանակ կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում դրանց զարգացման վերաբերյալ հարցերից: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի ռազմական և քաղաքական իրադրությանը:
«Խորը ոսումնասիրելով պատմությունը՝ մենք պետք է դասեր քաղենք: Պետք է միասին լինենք, որպեսզի ուժեղ լինենք»,- նշել է թուրք գեներալը: Իր Հասանովը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կընդլայնվի և կշարունակվի: Նա կարևորել է հաճախակի կազմակերպվող թուրք-ադրբեջանական օդային և ցամաքային ուժերի զորավարժությունները:
Ի դեպ, սա Սալիհ Զեքի Չոլաքի առաջին պաշտոնական այցն է, ինչ նա նշանակվել է թուրքական ցամաքային զինուժի հրամանատար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |