Միջազգային09:57, 19 Նոյեմբեր 2015
ԵՄ-ն Թուրքիայի հետ ցանկանում է նոր բանակցություններ սկսել` անդամակցության վերաբերյալ

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի հետ նոր բանակցություններ սկսել:
Ըստ թուրքական «gazetevatan.com» լրատվական կայքի` Հանը նման հայտարարություն է արել «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիայի հետ հարաբերություններում նոր ակտիվություն կա: Մինչև տարեվերջ Թուրքիային ԵՄ անդամակցության հարցով կրկին բանակցությունները սկսելու առաջարկ եմ անելու»,- ասել է Հանը:
Հանի խոսքերով` Բրյուսելը ցանկանում է Էրդողանի պահանջով անցկացվելիք Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին Թուրքիայի հետ բանակցությունների նոր սկիզբ դնել:
Աղբյուրը նշում է, որ անարդյունք անցած անդամակցության 10 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ն այժմ սկսել է ակտիվացնել Թուրքիայի հետ հարաբերությունները` կարևորելով վերջինի դերը Սիրիայի փախստականների հարցում:
ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրոյի աջակցություն, անդամակցության բանակցությունների ինտենսիվացում և վիզային ռեժիմի դյուրացում է առաջարկում` 2,2 մլն սիրիացի փախստականներին իր սահմաններում պահելու համար:
Հանը նշել է նաև, որ բանակցություններում Թուրքիայի` Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մտադրությունը չի քննարկվելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |