Միջազգային13:54, 19 Նոյեմբեր 2015
ԻՊ-ից փախած հրամանատարը պատմել էահաբեկչական կառույցի և Թուրքիայի կապերի մասին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական «Cumhuriyet» թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների և կազմակերպության թուրք զինյալների մասին: Սաիդը, ով Սիրիայի Ալ Բաբ քաղաքում եղել է ԻՊ-ի հետախուզության հրամանատարն անդրադարձել է հավաքագրված զինյալների` Թուրքիայից Սիրիա անցումը կազմակերպելու, Թուրքիայի ու ԻՊ-ի հետախուզությունների համագործակցության թեմաներին:
«ԻՊ-ը դեռ կարողանու՞մ է Թուրքիայի տարածքով զինյալներ հավաքագրել, թե՞ արդեն ամբողջությամբ դադարել է այդ գործընթացը» հարցին ի պատասխան Սաիդն ասել է.
«Գիտեմ, որ առաջվա պես չէ: Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել: Ալ Նուսրան (Ալ Քաիդա) և ԻՊ-ը շարունակում են Քիլիսի կողմից մարդ անցկացնել: Նույնիսկ Քիլիսում 2 մզկիթ կա, որոնցից մեկն օգտագործվում է Ալ Քաիդային, մյուսը` ԻՊ-ին անդամագրվելու գնացողների համար: Այդ մզկիթներում կազմակերպությունների ներկայացուցիչներն են գտնվում և այդ մզկիթներից դեռ շարունակում են Սիրիա մարդիկ ուղարկել»,- պատմել է ԻՊ-ի նախկին հրամանատարը:
Վերջինս պատմել է նաև սիրիական Քոբանի քաղաքի կռիվների ժամանակ ԻՊ-ի և թուրքական հետախուզության սերտ համագործակցության մասին:
Սաիդը ներկայացրել է վիրավորված զինյալների` Թուրքիայում բուժվելու բազմաթիվ օրինակներ: Նրա խոսքերով՝ մի քանի տարի շարունակ կռիվների ժամանակ վիրավորված ԻՊ-ի զինյալները տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ և այնտեղ բուժօգնություն ստացել: Ըստ Սաիդի` շտապ օգնության մեքենաների մեջ կտրում էին Թուրքիա տեղափոխվող վիրավորների մազերը և սափրում մորուքները, որպեսզի Թուրքիայում կասկածներ չառաջանար նրանց ով լինելու շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |