Տնտեսական07:24, 20 Նոյեմբեր 2015
Թուրքական անձնագիրն ամենաթանկն է աշխարհում

Թուրքական անձնագիրն աշխարհում ամենաթանկն է, այն արժե: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ «Statista» վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին 10 տարի վավերականության ժամկետով անձնագիր ստանալու համար պետք է աշխատի 95 ժամ:
Թուրքիայում անձնագրային գրքույկն արժե 82.50 թուրքական լիրա (մոտ 35 դոլար), սակայն որքան երկար է վավերականության ժամկետը, այնքան անձնագրը թանկանում է: Արդյունքում 10 տարվա վավերականության ժամկետով անձնագրի գինը կազմում է 587.50 լիրա (251 դոլար) :
Ընդգծենք, որ «Statista»-ի հաշվարկներում հիմք է ընդունվել 2015 թ. փետրվարի 1-ի տարադրամի փոխարժեքը, երբ 1 ԱՄՆ դոլարն արժեր մոտ 2.4 թուրքական լիրա: Եթե հաշվարկները կատարվեն ըստ դոլար- լիրա այսօրվա հարաբերության (1 դոլար = 2.84 լիրա), ապա թուրքական անձնագիրը կարժենա 206 դոլար:
Ըստ այս չափանիշի՝ երկրորդ տեղում Ավստրալիան է, որտեղ անձնագիրն արժե 206 դոլար: Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է Շվեյցարիան է՝ 159 դոլար արժեցող անձնագրով:
Իսկ նվազագույն աշխատավարձով անձնագիր գնելու համար ամենաերկար աշխատանք է պահանջվում մեքսիկացիներից: Այստեղ անձնագիրն արժե 155 դոլար և նվազագույն աշխատավարձ ստացող մեքսիկացին պետք է աշխատի 266 ժամ կամ 33 օր (8 աշխատանքային ժամով), որպեսզի կարողանա ձեռք բերել անձնագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |