Իրավական07:51, 21 Նոյեմբեր 2015
Թուրքիայում ազատազրկման են դատապարտվել ընդդիմության պատգամավորներ
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքացիական թևը հանդիսացող «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) քրգործով դատավարությունում կայացվել են վճիռներ, ըստ որոնց, ազատազրկման են դատապարտվել պատգամավորներ, արհմիութենականներ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Վանի քրեական դատարանի վճռով քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Վանի պատգամավոր Լեզգին Բոթանը, նույն կուսակցության նախկին պատգամավոր Սելամի Օզյաշարը և «Egitim-Sen» կրթական արհմիության 4 անդամներ դատապարտվել են 6 տարի 3 ամիս ազատազրկման: Իսկ 2 արհմիութենականների գործով կայացվել է արդարացման վճիռ:
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի հետ գործակցելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |