Տարածաշրջան08:31, 21 Նոյեմբեր 2015
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել ավիահարվածները Լաթաքիայում

Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կորլովը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ): Այս մասին հայտնող Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը տեղեկացրել է հետևյալը:
«Արտգործնախարարությունում Կորլովին զգուշացվել է, որ ռուսական օդուժի գործողություններն ուղղված չեն ահաբեկիչների դեմ, այլ ռմբակոծում են Լաթաքիայի Թուրքմենդաղ շրջանի թուրքմեն խաղաղ բնակիչների գյուղերը: Դա կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել, ուստի անհրաժեշտ է, որ Ռուսաստանը րոպե առաջ դադարեցնի իր այդ օպերացիան»:
Թուրքական կողմը պնդում է, որ ռուսական կործանիչների ավիահարվածներից տուժվում են հատկապես Սիրիայի հյուսիս-արևմտյան գոտում գտնվող Թուրքիային սահմանակից թուրքմենական Բայըրբուջաք շրջանի գյուղերը: Մինչդեռ ռուս-սիրիական կողմը հավաստիացնում է, որ իրենց հարվածների թիրախում ոչ թե Լաթաքիայի թուրքմեններն են, այլ Ալ քաիդային առնչակից ահաբեկչական ուժերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |