Հասարակական12:59, 25 Նոյեմբեր 2015
Twitter-ի թուրքական հատվածը խոսում է խոցված ռուսական ինքնաթիռի մասին
«Twitter» սոցիալական ցանցի թուրքական հատվածում վերջին երկու օրվա ամենաքննարկվող թեման Թուրքիայի օդուժի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպն է: Մինչ թուրք օգտատերերի մի մասը գովում և շնորհակալություն է հայտնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի զինված ուժերին՝ համարելով, որ ինքնաթիռի խոցումը ճիշտ էր, մի հատվածն էլ փորձում է հասկանալ, թե իրավիճակն ինչ զարգացումներ կունենա:
Յուսուֆ Մենեթեշ անունով օգտատերը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ուսուցիչների օրը թուրք կործանիչների հրաշալի ելույթի համար:
Սյումեյյե անունով օգտատերը գովասանքի խոսքեր է գրել Թուրքիայի ԶՈՒ հասցեին. «Խփի՛ր, դու սպանելիս էլ, հարվածելիս էլ գեղեցիկ ես»:
Մի օգտատերը գրել է, որ Թուրքիան և Ռուսաստանը բարեկամ երկրներ չեն, իսկ շատ անհանգստացողներին խորհուրդ է տվել ռուսների, հայերի և ֆրանսիացիների հետ եղբայրություն չանել և հեռանալ Թուրքիայից:
Ջեմ Օզթյուրքը գրել է. «Ռուս խփելը մեր արյան մեջ է, ինչ անենք»:
Գանի Հարթավին նշում է, որ սա լավ ապտակ էր ռուս իմպերիալիստներին:
Ալփ Թութալը գրում է, որ եթե Պուտինը գազն անջատի, ռուսական ինքնաթիռ կխոցեն ու կտաքանան:
Նուրշահ Գյունշը զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատարկախոս մարդ չէ:
Արաս Դաղլըն համոզված է, որ ինքնաթիռը խոցելու հրաման է եղել, քանի որ հիմնականում նման սահմանային խախտումների վրա աչք են փակում:
Մեհմեթ Օզջանի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից բազմաթիվ սահմանախախտումներից և Թուրքիայի զգուշացումներից հետո, Թուրքիայի դիրքորոշումը միջազգային իրավունքի և երկրի ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից ճիշտ է եղել:
Էնիս Էրսոյը, կիսվելով նախագահ Էրդողանի հայտարարությունից ստացած տպավորությունով, գրում է. «Ինչքան հասկացա, ինքնաթիռը խոցել են, ոչ թե սահմանը հատելու համար, այլ այն պատճառով, որ Ռուսաստանը հարվածում է թուրքմեններին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |