Քաղաքական10:03, 25 Նոյեմբեր 2015
Էրդողանը. «Մինչև այժմ նման դեպքեր տեղի չեն ունեցել միայն Թուրքիայի համբերատարության շնորհիվ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ- İİT) առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի ստամբուլյան նիստին:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նիստին դիտորդի կարգավիճակով ներկա է գտնվել նաև Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Կոնստանտին Շուվալովը:
Իր ելույթում Էրդողանը քննադատել է Սիրիայում Ռուաստանի գործողությունները: Իսկ խոցված ռուսական ինքնաթիռի թեմայով նշել է. «Դեպքի մասին մենք անմիջապես զեկուցել ենք ՆԱՏՕ-ին: Պնդումներն այն մասին, թե այնտեղ պայքարում են ԻՊ-ի («Իսլամական պետություն» - İŞİD) դեմ, սխալ են: Այդ տարածքում ԻՊ գոյություն չունի, թող ոչ ոք ոչ ոքի չխաբի»:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ մինչ այժմ նման դեպքեր տեղի չեն ունեցել միայն Թուրքիայի համբերատարության շնորհիվ: Ըստ նրա՝ խոցված ինքնաթիռի բեկորները ընկել են նաև Թուրքիայի տարածքում՝ վնասելով երկու քաղաքացու:
Հիշեցնելով, որ ԻՀԿ անդամ երկրներում յուրաքանչյուր 1000 երեխայից 54-ը մահանում է մինչև 5 տարեկան հասակը, Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհում հետզհետե հաճախացող բռնությունների ու տառապանքի ամենամեծ պատճառը այս երկրների կոմից եղբայրական օրենքների արհամարհումն է:
Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհը պետք է միասնական և սկզբունքային վերաբերմունք ցուցաբերի ահաբեկչական խմբավորումների նկատմամբ, որոնց «առաջնային թիրախը իրենց հետ նույն տեսակետները չկիսող մուսուլմաններն են»: Ըստ Էրդողանի՝ անկախ ահաբեկչական խմբավորումների կրոնական պատկանելությունից չի կարելի դրանք իսլամի հետ նույն համատեքստում դիտարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |