Հոդված07:24, 25 Նոյեմբեր 2015
Հաքան Աքսայ. «Թուրքիան դարձավ ամենաշատ քննադատվող և ամենաշատ բարկացնող երկիրը»

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «T24» լրատվական կայքում սյունակագիր, մոսկովյան թղթակից Հաքան Աքսայը այսօր ներկայացրել է իր դիտարկումները Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ինքնաթիռ խոցման վերաբերյալ:
«Ինքնաթիռի խոցումը եղավ Էրդողան-Դավութօղլու զույգի ղեկավարության ամենալուրջ սխալը արտաքին քաղաքականության մեջ» հոդվածում հեղինակը հայտնում է իր զարմանքը, զայրույթը և ափսոսանքը: Ընդգծում է, որ մի րոպեում մեծ արագությամբ սկսվեց արատավորվել Թուրքիայի մասին ընկալումը Ռուսաստանում:
«Այսօր Թուրքիան դարձավ ամենաշատ քննադատվող և ամենաշատ բարկացնող երկիրը: Ռուսները ցնցված են այն բանից, որ թուրքերը կրակ են բացել իրենց վրա: Եթե անգամ որոշ հարցերում տարաձայնություններ ունեն իրար հետ, բայց չէ՞ որ բազմաթիվ ոլորտներում գործընկերներ են, լավ հարևան, նույնիսկ բարեկամներ են»,- գրում է հեղինակը և շեշտում, որ 26 տարի ապրելով Ռուսաստանում երևբևէ չի տեսել, որ Թուրքիա (Турция) բառը այս աստիճան նողկանքով արտաբերվի կամ գրվի:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ առանց այդ էլ ոչ վաղ անցյակում Անկարան 2 անգամ խիստ բարկացրել է Կրեմլին, բայց վերջինս համբերատարություն է դրսևորել և չի բորբոքել իրավիճակը:
1. Երբ 2012 թվականին Մոսկվայից Դամասկոս թռչող ռուսական ինքնաթիռին Թուրքիան ստիպեց հարկադիր վայրէջք կատարել:
2. Երբ Էրդողանը ռուս-ուկրաինական հակամարտության գոտում մալայզական ինքնաթիռի կործանումը վերագրեց ռուսներին՝ առանց փաստարկված հիմքերի:
«Բայց հիմա արդեն իրավիճակը այլ է: Ռուսաստանի առաջնորդ Պուտինը հստակ հայտարարեց, որ իրենց ինքնաթիռի խոցումը «լրջորեն կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»: Այս անգամ արդեն լրիվ այլ էին նրա թե դիմագծերի խաղը, թե ժեստիկուլացիան»,- նկատել է տալիս Աքսայը:
Վերջինս հարց է բարձրացնում, թե ինչ կանի հիմա Ռուսաստանը, կդադարեցնի՞ գազի մատակարարումը: Ըստ նրա՝ ոչ, Ռուսաստանը նման քայլի չի գնա, քանի որ դրանից ինքն էլ ֆինանսական վնասներ կկրի: Բայց որ հաստատ պատասխան քայլեր ու գործողություններ կլինեն, դրանում կասկած չկա: Հոդվածի հեղինակը հավանական է համարում, որ Մոսկվան կսկսի սերտացնել քրդերի հետ հարաբերությունները:
«Բացի այդ Ռուսաստանի ազդեցությամբ դժվարություններ կարող են առաջանալ «Թուրքական հոսքի», բնական գազի սակագնի, Հայկական հարցի թեմաներում: Մի օրում մի քանի տարի հետ նետվեցինք: Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- եզրափակում է թուրք վերլուծաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |