Տարածաշրջան08:52, 25 Նոյեմբեր 2015
Թուրքմեն հրամանատարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ռուսական ինքնաթիռը խոցելու համար

Սիրիայում կռվող թուրքմեն զինյալները շնորհակալություն են հայտնել Թուրքիային ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը խոցելու համար:
Ըստ թուրքական «f5haber.com» լրատվական կայքի` զինյալները ցուցադրել են SU-24-ի` կատապուլտ եղած օդաչուի իրերը և ուրախության բացականչություններով հաղթանակ տոնել:
Թուրքմեն զինյալների հրամանատարներից Մուհամմեդ Աբդուլահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ասելով, որ իրենք միշտ զգացել են Թուրքիայի աջակցությունը և օգնությունը:
Վերջինս հայտարարել է նաև, որ իրենք հետ են գրավել Քըզըլդաղի բարձունքը և կարողացել առաջ շարժվել Քեսաբի ուղղությամբ:
Նշենք, որ ռուսական ինքնաթիռը ընկել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը իբր խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |