Մարզական18:06, 25 Նոյեմբեր 2015
Ռուսական ինքնաթիռի կործանումը վնաս կհասցնի Թուրքիայի սպորտային տուրիզմին

Ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո սկսված ռուս-թուրքական ճգնաժամի պատճառով Թուրքիան կարող է կորցնել մարզական համալիրներից ստացող եկամուտների 70%-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մի շարք երկրների, հատկապես Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբները չեղարկում են Անթալիայում անցկացվելիք ձմեռային հավաքների համար կատարված ամրագրումները:
Ըստ գործակալության տվյալների՝ 2013 թվականին միայն Անթալիայի շրջանի 1300 մարզական համալիրից ստացվել էր 50 միլիոն եվրո եկամուտ, իսկ 2014 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում 2500 մարզական համալիր 100 միլիոն եվրո եկամուտ էր ապահովել:
Նշվում է, որ այս ցուցանիշը 2015 թվականին պետք է ավելի մեծ լիներ, սակայն ինքնաթիռի հետ կապված միջադեպի, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանին նկատվող ակտիվության պատճառով կանխատեսվում է մինչև 70% կորուստ:
Անթալիայում մարզական հավաքներ էին իրականացնում Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Չինատանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Կանադայի, Հարավային Աֆրիկայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լեհաստանի, Նորվեգիայի և այլ երկրների մարզական խմբերը: Սակայն, ինչպես տեղեկացնում է Անթալիայի սպորտային զբոսաշրջության միության նախագահ Ֆերիթ Թուրգութը, դրանց 50 տոկոսը կազմում էին Ռուսաստանից եկած խմբերը:
«Ցավոք, երեկ և այսօր մի շարք ամրագրումրեն չեղարկվել են: 2014 թվականին 100 միլիոն եկամուտ էինք ստացել: Այս տարի սպասում էինք, որ ավելի շատ եկամուտ կլինի, սակայն տեղի ունացած դեպքերի պատճառով մի շարք երկրների և հատկապես Ռուսաստանի խմբերը սկսեցին չեղարկել իրենց ամրագրումները»,- ափսոսանք է հայտնել Թուրգութը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |