Տարածաշրջան10:09, 25 Նոյեմբեր 2015
Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական շփումները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ռազմական շփումները Թուրքիայի հետ: Ըստ թուրքական «ensonhaber.com» լրատվական կայքի` հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն Սիրիայում գործողություններ իրականացնող ռուսական ռազմական ինքնաթիռների անվտանգության ուղղությամբ:
«Հարվածային ավիացիայի բոլոր գործողությունները կիրականացվեն միայն կործանիչ ինքնաթիռների պաշտպանությամբ: Կձեռնարկվեն հակաօդային պաշտպանության միջոցառումներ: Այդ նպատակով «Մոսկվա» հածանավը, որը զինված է C-300-ի նման «Ֆորտ» ՀՕՊ համակարգով, կզբաղեցնի Լաթաքիայի առափնյա հատվածի շրջանը»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Նշենք, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը իբր խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |