Հոդված13:22, 25 Նոյեմբեր 2015
Թուրք հոդվածագիր. «Այս ճգնաժամը կվնասի ռուս-թուրքական հարաբերություններին տարբեր ոլորտներում»

Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Սամի Քոհենն իր «Ռուսաստանի հետ «ինքնաթիռային ճգնաժամի» մասշտաբները» վերնագրով հոդվածում տարբեր կողմերից դիտարկել է ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով առաջացած լարվածության հնարավոր հետևանքները ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Հոդվածը ստորև.
«Սիրիայի հետ սահմանային հատվածում ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը լուրջ ճգնաժամի պատճառ կարող է դառնալ:
Այսպես` Ռուսաստանի` Սիրիայում գործողություններ սկսելուց ի վեր տեղի ունեցող օդային տարածքի խախտումների վերաբերյալ Անկարան բազմաթիվ անգամ զգուշացումներ է ուղղել Մոսկվային: Դեռ օրեր առաջ արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանի միջոցով նման զգուշացնող ուղերձ էր հղել Կրեմլին:
Ռազմական տեսակետից Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները լարվում են: Անկարան հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի սահման մուտք գործելու հետևանքով: Իսկ Մոսկվան հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռը, որևէ խախտում չի կատարել և խփվել է Սիրիայի օդային տարածքում: Երևում է` դեպքի ռազմական կողմը դեռ երկար վեճերի առիթ է հանդիսանալու: Սակայն չմոռանանք, որ նախորդ անգամ տեղի ունեցած սահմանախախտման դեպքի ժամանակ Մոսկվան տեղի ունեցած սխալմունքի պատասխանատվությունը դրեց օդաչուների վրա: Այս անգամ, երբ ինքնաթիռ խոցվեց, Մոսկվայի արձագանքն այլ է և կարող է ավելի կոշտ լինել:»
Իհարկե այս դեպքը բավարար է, որպեսզի փչանան ռուս-թուրքական հարաբերությունները: Նույն կերպ հնարավոր է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լուրջ լարվածություն առաջանա: Անկարան և Արևմուտքը չեն ցանկանում որ դեպքը նման հետևանքներ ունենա: Թուրքական դիվանագիտության` խնդիրը ՆԱՏՕ և ՄԱԿ տեղափոխելու նպատակը սեփական իրավացիությունը ցույց տալն ու միջազգային աջակցություն ստանալն է: Առաջիկա օրերը ավելի պարզ ցույց կտան, թե Պուտինը, ելնելով իր ներքին ու արտաքին հեղինակությունից ու ազդեցությունից, ինչպիսի փաստացի պատասխան կտա:
Հայտնի է, որ Ռուսաստանն էլ Թուրքիայի պես մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերություններին: Երկու երկրները կարողացել են տնտեսական ու քաղաքական շահերը վեր դասել միմյանց միջև ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող անհամաձայնություններից: Այսպես օրինակ` չնայած Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությանը` Անկարան ու Մոսկվան կարողացան շարունակել բարեկամությունն ու համագործակցությունը:
Արդյո՞ք ինքնաթիռի խոցման հետ կապված ճգնաժամը կփոխի այդ իրավիճակը:
Պուտինի երեկվա հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ճգնաժամն ավելի է խորանալու և վնասելու է երկու երկրների հարաբերություններին տարբեր ոլորտներում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |