Քաղաքական18:21, 26 Նոյեմբեր 2015
Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին արտգործնախարարությունում փոխանցվել է Անկարայի մտահոգությունը այն կապակցությամբ, որ վերջին օրերին Ռուսաստանում բողոքի ակցիայի անվան տակ ֆիզիկական հարձակումների են ենթարկվում թուրքական պետության ներկայացուցիչները, թուրքական ընկերությունները:
«DHA» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի արգործնախարարությունը անհրաժեշտ է համարել Ռուսաստանի պատկան մարմինների կողմից անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկումը: Ռուսաստանի դեպսանին հիշեցվել է, որ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովումը, ըստ միջազգային իրավունքի, հյուրընկալող երկրի պատասխանատվությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |