Հասարակական11:48, 26 Նոյեմբեր 2015
Բասքըն Օրան. «Ռուսական ինքնաթիռի խոցումը կուժեղացնի ԻՊ-ին»
Թուրք հայտնի մտավորական պրոֆեսոր Բասքըն Օրանն անդրադարձել է թուրքական զինված ուժերի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցմանը: Ըստ թուրքական «Evrensel» թերթի կայքի` Օրանը նշել է, որ Թուրքիայի այս քայլը առաջին հերթին կուժեղացնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, քանի որ այդ ինքնաթիռով հարվածներ էին հասցվում հենց նշյալ կառույցին:
«2-րդ հերթին ինքնաթիռի խոցումը կուժեղացնի Ասադին կուժեղացնի, քանի որ Ռուսաստանը կսկսի ավելի մեծ աջակցություն ցույց տալ վերջինին»,- ասել է Օրանը:
Օրանն ավելացրել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ծանր հետևանքների կարող է հանգեցնել:
«Օրինակ Ռւսաստանի հետ կապված այս դեպքը Թուրքիայի գլխին կարող է պատուհաս դառնալ»,- ավելացրել է թուրք պրոֆեսորը:
Վերջինիս խոսքով` Թուրքիան պատմության ընթացքում միշտ ձգտել է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
«Այսպիսի դիրքորոշում չի եղել սկսած Օսմանյան կայսրության 600-ամյա ժամանակաշրջանից մինչև 90-ամյա հանրապետական շրջան: Քանզի Օսմանյան պետությունը միշտ աշխատել է խուսափել Ռուսաստանի հետ բախումներից»,- նշել է Օրանը:
Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի` ռուսական ինքնաթիռի սահմանը խախտման վերաբերյալ հիմնավորումները ևս չեն ընդունվի միջազգային հանրության կողմից, քանի որ Թուրքիան մի կողմից ինքն է խախտում Հունաստանի օդային սահմանը, մյուս կողմից հարվածում է սեփական օդային սահմանը խախտած ռուսական ինքնաթիռին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |