Քաղաքական14:30, 26 Նոյեմբեր 2015
Դավութօղլու. «Կշարունակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը »

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նորընտիր, 64-րդ կառավարության` արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագիրը: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Դավութօղլուի հրապարակած ծրագրում անդարադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերություններին:
Ստորև ներկայացնում ենք վարչապետի հայտարարության` Հայաստանին վերաբերող հատվածը:
«Մեր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ. այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում, կշարունակենք մեր ջանքերը Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը վերջ դնելով, խաղաղ ճանապարհով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերացման ուղղությամբ:
Գալիք ժամանակշրջանում կշարունակենք մեր քայլերը` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ հարաբերություններում կառաջնորդվենք պատմությունը ուսումնասիրելու սկզբունքով` հինված արդար հիշողության որոնման վրա: Հույս ունենք մեր նախաձեռնությունները առաջադեմ հայացքներով կընդունվեն: Կարծում ենք, որ Կովկասում խաղաղ, կայուն և բարգավաճ մթնոլորտը միայն այս կերպ կընդլայնվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |