Քաղաքական13:37, 26 Նոյեմբեր 2015
Թուրքիայի նախագահի կոշտ պատասխանը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ռուսական SU-24-ի խոցմումից հետո Ռուսաստանի նախագահի արած հայտարարություններին:
Մասնավորապես Էրդողանը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիտարկմանը, թե Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթ է գնում:
«Ասում են, թե Թուրքիան «ԻՊ» -ից նավթ է գնում: Ցավալի է: Ակնհայտ է, թե Թուրքիան ումից է նավթ ու գազ գնում: Նրանք, ովքեր պնդում են, թե «ԻՊ»-ից նավթ ենք գնում, թող ապացույցներով խոսեն, հակառակ դեպքում կասեմ, որ այդ պնդումներն անողները զրպարտիչներ են: «ԻՊ»-ը իր նավթը Ասադին է վաճառում: Այնպես որ այս թեմայով խոսեք Ասադի հետ, ում դուք աջակցում եք: Նրան են վաճառում, փողն էլ նրանից են ստանում»:
Արձագանքելով Պուտինի այն պնդմանը, թե Թուրքիան իսլամացվում է, Էրդողանը ասել է. «Ասում են, թե ես ու կառավարությունը ջանում ենք իսլամացնել երկիրը: Ինչպե ՞ս կարելի է նման բան ասել: Բնակչության 99%-ը մահմեդականներ են: Այդ դեպքում ես էլ կարո՞ղ եմ ասել, որ Ռուսաստանում ղեկավարությունը ջանում է քրիտոնեացնել բնակչությանը:
Ոչ Ռուսաստանի, ոչ էլ մեկ այլ պետության նկատմամբ ռազմական անմիջական միջամտություն ցուցաբերելու նպատակ չենք հետապնդում: Բոլորից ակնկալում ենք, որ կհարգեն մեր ինքնիշխանության իրավունքը: Ճիշտ չենք համարում, որ այս միջադեպն ազդի մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների վրա, մանավանդ որ մեր քայլը ողջ աշխարհի կողմից արդարացի է համարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |