06:45, 26 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին:
«Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը ՌԴ-ին պատկանող SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված 2015թ. նոյեմբերի 24 և 25-ին հրավիրվել են գլխավոր շտաբ, որտեղ նրանց հաղորդվել են դեպքի մանրամասները և քննարկում տեղի ունեցել: Նշյալ հանդիպման ժամանակ մենք տեղեկացրել ենք, որ ինքնաթիռին նախազգուշացնելիս մեզ հայտնի չի եղել, թե որ երկրին է այն պատկանում:
Մենք 10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել, ինչից հետո մեր օդային սահմանը հատող ինքնաթիռի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ենք կիրառել: Թուրքիայի հայնրապետությունն ու Թուրքիայի զինված ուժերը մեծ ջանքեր են թափել՝ օդաչուներին գտնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մամլո հաղորդագրությունում նշվում է նաև, որ Ռուսաստնի կցորդներին դեպքը նկարագրվել է նաև ռադարային քարտեզների օգնությամբ: Թուրքական կողմը պատասխանել է կցորդների բոլոր հարցերին և դեպքի վերաբերյալ ցանկացած տեսակի տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել:
ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական կողմը նաև հեռախոսակապ է հաստատել Ռուսաստանի ռազմական իշխանությունների հետ: Հեռախոսակապի ընթացքում թուրքական կողմը Մոսկվայի հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |