Տարածաշրջան08:39, 26 Նոյեմբեր 2015
Չավուշօղլուն և Լավրովը ռուսական խոցված ինքնաթիռի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական «Haber.star.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Լավրովին մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ և իր ցավակցությունները հղել՝ օդաչուների մահվան կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարարը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չավուշօղլուի հեռախոսազրույցին, նշել է.«Մենք իրականում ավելի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի զանգին և մեկնաբանություններին էինք սպասում: Բայց լավ է ուշ, քան երբեք»:
Լավրովն ընդգծել է,որ Ռուսաստանը Թուրքիայի հետ պատերազմի չի պատրաստվում, բացի այդ, թուրք ազգի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն ու վերաբերմունքը չեն փոխվել: «Սակայն ինքնաթիռի խոցումից հետո մենք լրջորեն կվերանայենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Մենք խիստ կասկածում ենք, թե ինքնաթիռը խոցելիս այն չեն ճանաչել: Սա ավելի շատ նման է ծրագրված սադրանքի», - նշել է ՌԴ արտգործնախարարը:
«Այն շրջանում, որտեղ խոցվել է ռուսական ինքնաթիռը, ոչ միայն զինյալներ կան, այլև ահաբեկիչների բազաներն են գտնվում: Ես հարցրեցի Թուրքիայի արտգործնախարարին, թե արդյոք Թուրքիան ջանում է պաշտպանել այն հողերը, որտեղ սիրիական զինյալների բազաներն են գտնվում: Թուրքիայի արտգործնախարարը ոչինչ չպատասխանեց»,- ավելացրել է Լավրովը:
Իսկ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները համաձայնության են եկել առաջիկայում հանդիպելու վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Բելգրադում դեկտեմբերի 3-4-ին կայանալիք ԵԱՀԿ նիստի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |